Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 3.2010

Ինչպես չափել ճնշումը

Ինչպես չափել ճնշումը

Պատասխանեք հետևյալ երեք ոչ բարդ հարցերին: Ձեզ մոտ առաջին անգա՞մ է բարձրացել արյան զարկերակային ճնշումը (ԶՃ): Հիպերտոնիկ հիվանդության բուժման համար որևէ դեղպատրաստուկ ընդունու՞մ եք:

 

Ձեր 40 տարին լրացե՞լ է: Եթե այս հարցերից որևէ մեկին դրական եք պատասխանել, ապա անհրաժեշտ է կանոնավոր կերպով ստուգել ճնշումը:

 

ԶՃ-ի չափման ստույգ արդյունքը, որով մեծմասամբ պայմանավորված է ձեր առողջությունը, կարելի է ստանալ տնային պայմաններում, եթե դրան ճիշտ պատրաստվեք:

 

  • Ցանկալի է, որ սենյակը լինի տաք և անաղմուկ:

  • Ճնշումը հարկ է չափել քաղցած ժամանակ կամ էլ ուտելուց  1 ժամ հետո: ԶՃ-ն չափելուց  2 ժամ առաջ չի կարելի ծխել, առույգացնող ըմպելիքներ խմել: Ի դեպ, 1 հատ ծխած ծխախոտը կամ մեկ բաժակ սուրճը  խեղաթյուրում է ԶՃ-ի իսկական պատկերը, ավելացնելով այն 10 մմ սնդ.սյ.-ով, իսկ լիքը միզապարկն էլ լրացուցիչ բարձրացնում է 30 մմ սնդ. սյ.-ով:

  • Հարկ չկա ԶՃ-ն չափել ֆիզիկական ծանրաբեռնվածություններից անմիջապես հետո, եթե նույնիսկ ոչ թե վազել եք այլ արագ քայլել: Չափելուց առաջ հարկ է նստել, 15-20 րոպե հանգստանալ:

  • Ճնշումը չափելիս խորհուրդ չի տրվում խոսել կամ շարժվել, այլապես սարքն այդ պահին կարող է 20 մմ սնդ.սյ.-ից ավելի ցույց տալ:

  • Սարքի թևակապը հարկ է թևին համապատասխան ճիշտ փաթաթել:

  • Նստեք ուղիղ,  մեջքն աթոռին (կամ բազկաթոռին) հավասար, թուլացեք և ոտքերը մի խաչաձևեք:

  • Ձեռքն ազատել հագուստից, այն պետք է դրված լինի սեղանին` արմունկն անշարժ:

  • Թևակապից օդն ամբողջությամբ դուրս մղել:

  • 2-3 րոպե անց ԶՃ-ն նորից չափել: Նոթատետրում գրանցեք ԶՃ-ի երկու չափումների միջին ցուցանիշները:

  • Ճնշումն առաջին անգամ չափելիս հերթականությամբ երկու ձեռքերի վրա էլ անցկացրեք: Հետագայյում չափեք այն ձեռքի վրա, որը բարձր ցուցանիշ է տվել: Եթե երկու ձեռքերի վրա էլ նույն ցուցանիշն է, ապա հետագայում չափեք«չաշխատող»ձեռքի վրա (աջլիկներին` ձախը, ձախլիկներին` աջը):

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 11 (549) 26.03.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ